Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կաղամբի հյութի օգտակարությունը. 168.am

Կաղամբի հյութի օգտակարությունը. 168.am

Sovkusom.ru-ն գրում է, որ կաղամբը մեծ քանակով վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում։ Կաղամբի հյութ կարող եք օգտագործել ամեն օր։ Կաղամբին կարող եք նռան, կիտրոնի հյութ ավելացնել, մի քանի հատապտուղ, մեղր, աղացած կարմիր պղպեղ։ Արդյունքում՝ կստանաք ըմպելիք, որը պարունակում է.

  • երկաթ,
  • յոդ,
  • նատրիում,
  • ազոտ,,
  • կալցիում
  • մագնեզիում,
  • կալիում,
  • ֆոսֆոր,
  • ֆտոր,
  • մանգան։


Կաղամբի հյութը կարող է օգտակար լինել մի շարք հիվանդությունների դեմ պայքարում։

Օգնում է խոցի դեմ պայքարում։ Կաղամբը միացություններ է պարունակում, որոնք կարող են օգնել վերականգնել ստամոքսի և աղիների լորձաթաղանթը։

Օգնում է նիհարել։ Կաղամբը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ և ցանկանում են գեղեցիկ կազմվածք ունենալ։ Դրանով կարող եք փոխարինել մեծ կալորիականություն ունեցող ըմպելիքը։

Իջեցնում է «վատ» խոլեսթերինի մակարդակը։ Կաղամբից ու բրոկոլիից պատրաստված ըմպելիքն օգնում է իջեցնել արյան մեջ «վատ» խոլեսթերինի մակարդակը։

Լավացնում է մաշկի վիճակը։ Կաղամբը հարուստ է վիտամին C-ով, ինչի արդյունքում դառնում է արդյունավետ միջոց մաշկի համար։

Ինչպես պատրաստել կաղամբով հյութ. Եռացրեք 430 մլ ջուր։ Թողեք սառչի և հասնի սենյակային ջերմաստիճանի։ 670 գրամ կաղամբը մանրացրեք բլենդերում՝ ավելացնելով ջուրը։ 24 ժամ թողեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ